Հնդկական օվկիանոսում սկսվել են Ռուսաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները

1017

Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում սկսվել են Իրանի և Ռուսաստանի համատեղ ռազմածովային զորավարժությունները:

«Զորավարժությունները սկսվել են այսօր: Մենք հաստատում ենք»,-ասել է Թեհրանում ՌԴ դեսպանության մամուլի ատաշե Մաքսիմ Սուսլովը:

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի վերջին Հնդկական օվկիանոսում և Օմանի ծոցում կայացել էր Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ ռազմածովային ուժերի զորավարժությունները: Այն տևել էր 4 օր: