Ամենից շատ Վրաստան այցելել են Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիները

435

Զբոսաշրջության ազգային վարչակազմի տվյալներով՝ 2021 թվականի հունվարին երկիր է այցելել 34 909 օտարերկրացի: Նրանցից զբոսաշրջիկներ, այսինքն՝ նրանք, ովքեր Վրաստանում անցկացրել են ավելի քան 24 ժամ, 29 442 են եղել (տարվա ընթացքում 12,4 անգամ նվազում)։ Այս մասին հայտնում է Jnews.ge-ը:

Ամենից շատ այցելուներ են ժամանել Թուրքիայից (14 500), Հայաստանից (3875) եւ Ադրբեջանից (3138): Նրանց մեծ մասը բեռնատար մեքենաների վարորդներն են։ 2021 թվականի հունվարին Ռուսաստանից Վրաստան է այցելել 1916 այցելու, ինչը 97,8 տոկոսով կամ 45 անգամ քիչ է, քան նախորդ տարվա հունվարին էր:

Վրաստանը փետրվարին պարզեցրել է մուտքի կանոնները ԵՄ երկրների, Իսրայելի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Արաբական միացյալ էմիրությունների, Բահրեյնի երկրների քաղաքացիների համար։ Նրանք կարող են մուտք գործել երկիր, եթե առկա է PCR թեստի բացասական պատասխան, որը պետք է լինի արված լինի վերջին 72 ժամվա ընթացքում: Վրաստանում գտնվելու երրորդ օրը նրանք ստիպված կլինեն կրկնակի թեստավորում անցնել։

Փետրվարի 1-ից երկիր կարող են մուտք գործել նաեւ բոլոր օտարերկրացիները, ովքեր անցել են COVID-19 պատվաստանյութի պատվաստման ամբողջական կուրս ցանկացած տեսակի: Հանվել են նաեւ միջազգային կանոնավոր ավիահաղորդակցության սահմանափակումները։ Ընդ որում զբոսաշրջիկների համար դեռեւս փակ են երկրի ցամաքային սահմանները: