Հայաստան-Վրաստան բարեկամական խմբերը հանդիպել են Թբիլիսիում

1562

Սեպտեմբերի 25-ին մեկնարկել է Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով հայաստանյան խմբի այցը Վրաստան:

Խմբերըվրացական կողմից Գիա Վոլսկիի, հայկական կողմից Լենա Նազարյանի գլխավորությամբ առաջին հանդիպումներ են անցկացրել Վրաստանի խորհրդարանում: Քննարկվել են հարցեր` կապված արտաքին հարաբերությունների, համագործակցության խորացման հետ:

ՀՀ պատվիրակության ղեկավար Լենա Նազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում շնորհակալություն է հայտնել Վոլսկիին՝ հրավերի համար՝ նշելով, որ օրակարգում է այց Վրաստանի Արտաքին գործերի նախարարություն։

Սա գործող գումարման խորհրդարանների առաջին հանդիպումն է այս ձևաչափով: