Էրբիլում ամերիկյան կոալիցիոն բազայի ռմբակոծության հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել 9-ը

846

Իրաքյան Քրդստանում ամերիկյան բազայի ռմբակոծության հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս 9-ը վիրավորվել: Այս մասին հայտնել է ԻԼԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ներկայացուցիչ Ուեյն Մարոտտոն:

Նրա խոսքով, նախ օրը երեկոյան Էրբիլ քաղաքում կոալիցիոն ուժերը ենթարկվել են «անուղղակի գնդակոծություն»: Ընդհանուր առմամբ արձակվել է 107 մմ տրամագծով 14 հրթիռ: 3 հրթիռ պայթել է ռազմական զորանոցների մոտ:

«Զոհվել է մեկ կապալառու (ոչ ամերիկացի), ևս 9-ը՝ վիրավորվել (մեկ ամերիկացի)»,-գրել է Մարոտտոն: