Վրաստանում ընդդիմադիրները կասկածելի հեղուկ են լցրել խորհրդարանի շենքում, ինչի պատճառով պատգամավորները շտապ կարգով լքել են նիստերի դահլիճը։
Խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեի խոսքով՝ միջադեպի մանրամասները դեռևս պարզվում են: ԴԵպքի վայր են ժամանել ՆԳ նախարարության ներկայացուցիչները:
Պատգամավորների վկայության համաձայն՝ նիստերի դահլիճում սուր հոտ Է տարածվել: Խորհրդարանի լիագումար նիստը, որի ընթացքում պետք է քվեարկության դրվեին Վրաստանի Գերագույն դատարանի դատավորների թեկնածությունները, ընդհատվել և հայտնի չէ, թե երբ այն կվերսկսվի։