Իրանը դեմ է Սիրիայում և Իրաքում Թուրքիայի ԶՈՒ-երի տեղակայմանը. Զարիֆ

935

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը դեմ է Սիրիայում և Իրաքում Թուրքիայի զինված ուժերի տեղակայմանը:

Զարիֆն ընդգծել է, որ թուրքական կառավարության՝ երկու երկրների հետ կապեր հաստատելու մոտեցումը սխալ է:

«Մենք մերժում ենք Սիրիայում և Իրաքում թուրքական ռազմական ներկայությունը, և Դամասկոսի ու Բաղդադի հետ Անկարայի քաղաքականությունը սխալ համարում»,-նշել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը՝ ընդգծելով, որ Սիրիայում Իրանի միակ նպատակն ահաբեկչության դեմ պայքարելն է: