Էրբիլում տեղի է ունեցել Հայաստանի պետական դրոշի օրհնության արարողությունը

594

Էրբիլի Սուրբ խաչ եկեղեցում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օրհնության արարողությունը: Այս մասին հայտնում են Էրբիլում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունից:

Հիշեցնենք, որ Իրաքում այցով է գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությունը նախօրեին ժամանել էր Էրբիլ, որտեղ նախատեսվում են մի շարք հանդիպումներ Իրաքյան Քուրդիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: