ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցչություն. «Ղրիմի անօրինական բռնակցումը չճանաչելը մեզ համար սկզբունքային»

1064

Թուրքիան ՄԱԿ-ում հայտարարել է, որ չի ճանաչում Ղրիմի ռուսական բռնակցումը և աջակցում է Ղրիմի թաթարներին: «Ղրիմի անօրինական բռնակցումը չճանաչելը մեզ համար սկզբունքային է: Մենք կշարունակենք աջակցել Ղրիմի թաթարներին իրենց հողի վրա ազատ և անվտանգ ապրելու արդար պայքարում»,-գրված է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչության Թվիթերի էջում:

Գրառման մեջ նաև նշվել է, որ Անկարան «աջակցում է Ուկրաինայի՝ միջազգային ճանաչված սահմաններով ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը, որը կարևոր նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի խաղաղության, անվտանգության և կայունության համար»:

Նշենք, որ ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովում փետրվարի 23-ին տեղի են ունեցել «Ուկրաինայի տարածքների ժամանակավոր օկուպացիայի» վերաբերյալ քննարկումներ: