Ադրբեջանի վարչապետն Իրակլի Ղարիբաշվիլիին պաշտոնական այցով հրավիրել է Ադրբեջան

1000

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը իր վրաց նոր գործընկերոջը՝ Իրակլի Ղարիբաշվիլիին հրավիրել է պաշտոնական այցով այցելել Բաքու:

Ինչպես հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցի ընթացքում Ասադովը շնորհավորել է Ղարիբաշվիլիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հաջողություն մաղթել և հույս հայտնել, որ բոլոր ուղղություններով էլ ավելի կամրապնդվեն բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները:

Նշենք, որ ավելի վաղ Ղարիբաշվիլին հայտարարել է, որ վարչապետ դառնալուց հետո առաջինը կայցելի Ադրբեջան: