Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԶՈւ շտաբի պետին ազատելու մասին

371

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն ազատվել է աշխատանքից։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բավական բարդ իրավիճակում ենք, և ես երեկ և այսօր որոշումներ եմ ստորագրել՝ պաշտոնից ազատելու ԳՇ առաջին տեղակալին և Գլխավոր շտաբի պետին։ Այսինքն՝ ես թղթերն արդեն ստորագրել եմ, որից հետ հետևել է Գլխավոր շտաբի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իմ հրաժարականը։ Ի՞նչն է նրանց կողմից այդ քայլի պատճառը, սա շատ կարևոր է արձանագրել։ Եվ ես այդ արձանագրումն եմ ուզում անել Հանրապետության Հրապարակում»,- հավելեց նա։