Արայիկ Հարությունյանը պատրաստ է միջնորդել ՀՀ-ում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործում

444

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը խիստ մտահոգիչ է համարում Հայաստանում վերջին ներքաղաքական զարգացումները և բոլոր կողմերին հորդորում է սթափություն և ողջամտություն ցուցաբերել:

«Հայաստանի Հանրապետությունում վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, և հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել, այլապես մեր պարտությունը շատ ավելի խորն ու ճակատագրական է լինելու: Բավ է, որքան արյուն ենք թափել, այժմ ժամանակն է ճգնաժամերը թոթափելու և անցնելու երկարատև զարգացման ու զորացման ճանապարհով:

Այս պահին գտնվելով Երևանում՝ պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում»,-Ֆեյսբուքում գրել է Հարությունյանը: