Իրավիճակը Նախիջևանի հետ սահմանին․ ՊՆ

815

ՀՀ պաշտպանության նախարարությունը, ի պատասխան մամուլում Նախիջանի հետ ՀՀ սահմանային հատվածի վերաբերյալ տարածվող լուրեր, հայտնում է.

«Մի շարք լրատվամիջոցներ լայնորեն տարածում են ֆեյսբուքյան որոշ օգտատերերի հրապարակած տեղեկությունը` Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքների մասին: Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»: