Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանին ելույթ ունենալիս ԻԻՀ նախագահ Հ. Ռոհանին, անդրադառնալով ԱՄՆ-ն ի հետ Միջուկային համաձայնագրի շուրջ հնարավոր բանակցություններին, հայտարարել է. «Ես, որպես իմ երկրի ու ժողովրդի ներկայացուցիչ, հայտարարում եմ՝ պատժամիջոցների առկայության պարագայում բանակցություններին մեր պատասխանն է` «ոչ»»: Ռոհանին ընդգծել է, որ երկխոսություն հնարավոր է միայն այն ժամանակ երբ Միացյալ նահանգները կչեղարկի Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Իր ելույթի մեկ այլ մասում Ռոհանին տարածաշրջանի երկրներին կոչ է արել միանալ Իրանի «Հույսի դաշինք» նախաձեռնությանը, որը կոչված է լինելու ապահովել Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգությունը: Հավելենք, որ նստաշրջանի շրջանակներում Ռոհանին առանձին հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ղեկավարների հետ: Այդ հանդիպումների ընթացքում Է.Մակրոնը և Բ.Ջոնսոնը Ռոհանիին կոչ էին արել բաց չթողնել ԱՄՆ-ում գտնվելու հնարավորությունը և հանդիպել Թրամփի հետ:
Վերջին նորությունները
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի նախագահին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ: Այս...
Ամենաընթերցված
Ադրբեջան-Իրան խորը ճգնաժամի ընդլայնման վտանգավոր միտումներն անկանխելի են․ փորձագետ
Նախօրեին Թեհրանում ուշագրավ զուգադիպությամբ տեղի են ունեցել երկու աննախադեպ իրադարձություններ, որոնք, անկախ իրարից, բացահայտ հակաադրբեջանական ուղղվածություն ունեն։ Նախ, զինված հարձակում է...