ՌԴ-ը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների ձախողման ռիսկ դեռ չի տեսնում

941

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն առայժմ չեն ազդում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման վրա, դրանց իրագործումը պետք է շարունակվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին փետրվարի 26-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ Մոսկվայում Երևանում ստեղծված իրավիճակի պատճառով տեսնում են արդյոք Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի տապալման վտանգ:

«Ոչ, առայժմ ամեն ինչ իրականացվում է», — ասել է Պեսկովը: Նա նշել է, որ, չնայած Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շատ կարեւոր է նախկինի պես գնալ Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով: