Թուրքիայի ԶՈՒ հատուկ խմբի ներկայացուցիչների ՀՀ մուտքի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

1089

Տարբեր լրատվամիջոցների կողմից տարածվող և Հայաստանի Հանրապետություն՝ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի հատուկ խմբի ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ի մամուլի կենտրոնը։

Հերքելով այդ տեղեկությունը՝ ՀՀ ԱՍԾ-ն հայրենակիցներին կրկին հորդորել է տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվություններին, ցուցաբերել զգոնության, իսկ չճշտված լուրեր տարածողներին կոչ է արել զերծ մնալ այդօրինակ գործելաոճից: