ՀՀ պատվիրակությունն Իրաքում այցելել է եզդի համայնքի սրբավայր Լալեշի տաճարը

391

Փետրվարի 26-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը, Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր հայ-իրաքյան միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Ռուստամ Բաքոյանը այցելեցին Իրաքյան Քուրդիստանի Դհոկ նահանգում գտնվող եզդի համայնքի սրբավայր Լալեշի տաճարը:

ՀՀ դեսպանը, գլխավոր հյուպատոսը և ԱԺ պատգամավորը հանդիպումներ ունեցան եզդի համայնքի հոգևոր և աշխարհիկ ղեկավարների հետ:

Դեսպան Հրաչյա Փոլադյանը ընդգծեց, որ հայ և եզդի ժողովուրդները ողջ պատմության ընթացքում բնակվելով կողք կողքի հանդիսանում են խաղաղ համակեցության խորհրդանիշ և կապված են ամուր բարեկամական կապերով: Այցի ընթացքում համատեղ հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան պատերազմի ընթացքում զոհված ազգությամբ եզդի նահատակներին:

Հայկական պատվիրակությունը այցելեց Շեյխան շրջանում գտնվող Սինջարի 2014թ. ցեղասպանությունից փրկված եզդի փախստականների ճամբար և հանդիպեց դրա ղեկավարների և Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դնայի հետ: Քննարկվեցին ճամբարի առջև ծառացած խնդիրները և Հայաստանի աջակցության հնարավորությունները:

Այցի վերջում շրջայց կատարվեց ճամբարում և դրա ղեկավարությանը փոխանցվեցին երեխաների համար պատրաստված նվեր-փաթեթները: