Նեթանյահուն Իրանին մեղադրել է իսրայելական նավի վրա պայթյուն իրականացնելու մեջ

1057

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանին մեղադրել է նախորդ շաբաթ Օմանի ծոցում Իսրայելին պատկանող Helios Ray նավի վրա պայթյուն իրականացնելու մեջ:

«Կասկած չկա, դա Իրանի գործողությունն էր: Դա պարզ է: Իրանն Իսրայելի գլխավոր թշնամին է, և ես վճռականորեն տրամադրված եմ նրան կանգնեցնելուն»,-ասել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետի խոսքով, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրույցում նա վստահեցրել է, որ Իսրայելը թույլ չի տա Իրանին ունենալու միջուկային զենք:

«Իրանցիները չեն ունենա միջուկային զենք, գործարքի միջոցով, թե առանց: Ես դա ասել եմ նաև իմ ընկեր Բայդենին»,-նշել է Նեթանյահուն:

Նշենք, որ փետրվարի 26-ին Միացյալ Թագավորության Ծովային առևտրային կազմակերպությունը հայտնել էր Օմանի ծոցում նավի վրա պայթյունի մասին: Տուժածներ չկան: