Ղարիբաշվիլի. Մեր տարածաշրջանը ԵՄ-ի համար ունի ռազմավարական նշանակություն

471

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:

«Տեղի է ունեցել շատ կարևոր զրույց Շառլ Միշելի հետ: Նրա այցը պարզ ցույց է տալիս, որ մեր տարածաշրջանն ունի ռազմավարական նշանակություն Եվրամիություն համար: Հանդիպման ընթացքում ուշադրության են արժանացել բազմաթիվ հարցեր, այդ թվում օկուպացիայի և համաշխարհային համաճարակի վերաբերյալ: Վրաստանը շնորհակալ է աջակցության համար և գնահատում է այդ գործընկերությունը»,-Թվիթերում գրել է Ղարիբաշվիլին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Վրաստանի ներքաղաքական գործընթացներին, ընդգծվել կառուցողական երկխոսության միջոցով իրավիճակը կարգավորելու կարևորությունը: