Պուտինը եւ Էրդողանը կմասնակցեն «Ակկույու» ԱԷԿ-ի ռեակտորի հիմքում բետոնալցման արարողությանը

930

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հեռուստակամուրջ է պատրաստվում Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի միջեւ «Ակկույու» ԱԷԿ-ի երրորդ բլոկի շինարարության սկզբի առթիվ, հայտնում է news.am-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ մարտի 10-ին ակնկալվում է երկու նախագահների միջեւ օնլայն հանդիպում:

Պեսկովը հիշեցրել է, որ բոլորովին վերջերս պետությունների ղեկավարների միջեւ «բավական հանգամանալից հեռախոսազրույց» է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել է հեռուստակամրջի անցկացման հնարավորությունը:

«Որեւէ այլ սուբսանտիվ բանակցություններ, բացի՝ «Ակկույու»-ի թեմայից, չի ծրագրվում, եթե անհրաժեշտ չհամարեն նախագահները»,-նշել է Պեսկովը: