ԱՊԼ գլխավոր քարտուղարը Իրանին մեղադրել է Եմենում անխոհեմ քաղաքականություն վարելու մեջ

933

Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու Ալ-Ղեյտը հայտնել է, որ Իրանը, աջակցելով հութիներին, Եմենում անխոհեմ քաղաքականություն է վարում և իրավիճակն օգտագործում է որպես հաղթաթուղթ՝ քաղաքական առքուվաճառքի համար:

«Ամենավճռական կերպով դատապարտում ենք հութիների կողմից իրավիճակի սրումը, այդ թվում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա բալիսթիկ հրթիռներով հարձակումը, որոնք թագավորության ՀՕՊ համակարգերը որսացել են և ոչնչացրել: Նախորդ ամսվանից նրանց ռազմական գործողությունների աճը և հարձակումները Մարիբ նահանգում, անխոս, տեղի են ունենում Իրանի անխոհեմ օրակարգի շրջանակում, որը Եմենում օգտագործվում է որպես հաղթաթուղթ՝ քաղաքական առքուվաճառքի համար՝ հաշվի չառնելով քաղաքացիական անձանց կյանքին սպառնացող վտանգները»,-ասվում է Գլխավոր քարտուղարի տարածած հայտարարության մեջ:

Գլխավոր քարտուղարը լիակատար համերաշխությունն է հայտնել Սաուդյան Արաբիային՝ իր տարածքային ամբողջականությունը և բնակիչների անվտանգությունն ապահովելու հարցում: