Թուրքիայում իշխող կուսակցության արձագանքը`ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևին

752

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Օզլեմ Զենգինը արձագանքել է դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող 150 բանաձևի ընդունմանը:

Նա, հիշեցնելով հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձևի ընդունման շուրջ Թուրքիայի խորհրդարանի հակաքայլը, առ այն, որ որոշումը Թուրքիայի տեսանկյունից իրավական ուժ չունի, նշել է, որ այս անգամ նույնպես կարող են մեջլիսի քաղաքական 4 խմբակցություններով նման որոշում կայացնեն:

«Այս որոշումը մեզ համար առ ոչինչ է: Անշուշտ, կհավաքվենք կուսակցական խմբակցություններով և միասին կորոշենք մեր անելիքները: Կարծում եմ` Թուրքիայի մեջլիսը  համապատասխան ձևով կտա նաև սրա պատասխանը»,-ասել է Զենգինը:

Նրա խոսքով` Թուրքիայի արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ Սենատի որոշումը չի ներկայացվելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաստատմանը: