Իսրայելը պատրաստ է միակողմանի խոչընդոտել Իրանի միջուկային ծրագրի իրականացմանը

269

Իսրայելը անհրաժեշտության դեպքում պատրաստ է միակողմանի խոչընդոտել Իրանի միջուկային ծրագրի իրականացմանը, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը:

Նախարարի խոսքով, համապատասխան ծրագրերը «կմշակվեն և կկատարելագործվեն» այնքան ժամանակ, քանի դեռ դրանք կյանքի չեն կոչվել: «Իրանցիները խախտել են բոլոր պայմանավորվածությունները: Իրանի՝ միջուկային զենքի մշակմանը պետք է խոչընդոտել: Շատ լավ կլինի, եթե դա հաջողվի անել համաշխարհային ջանքերով: Հակառակ դեպքում մենք պարտավոր ենք գործել անկախ և ինքներս մեզ պաշտպանել»,-ասել է Գանցը: