ՌԴ ԱԳՆ. Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը շուտափույթ կարգավորվի

767

Ռուսաստանում շահագրգռված են, որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում շուտափույթ կկարգավորվի և հույս ունեն, որ այն չի հանգեցնի իրավիճակի սրմանը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Դիտարկում ենք որպես Հայաստանի ներքաղաքական գործ: Մենք չենք միջամտում այդ գործընթացներին, որոնք տեղի են ունենում այնտեղ, և ոչ մեկի կողմը չենք անցնում: Ուզում ենք, որ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորի, դա կլինի ի շահ բոլորին, այդ թվում և ԼՂ-ի կարգավորմանը»,-նշել է Ռուդենկոն:

Հարցին, թե արդյոք Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը կարող է հանգեցնել Ղարաբաղում նոր էսկալացիայի, ՌԴ փոխարտգործնախարարն ասել է. «Մարդիկ, որոնք զբաղվում են դրանով, հաշվարկում են բոլոր հնարավոր սցենարները»:

Ռուդենկոն նշել է, որ Ռուսաստանը հայկական կողմի հետ մշտական կապի մեջ է դեսպանության միջոցով և այլ ուղիներով: