Պուտինը և Էրդողանը մասնակցում են «Աքքույու» ԱԷԿ-ի 3-րդ բլոկի ռեակտորի հիմնարկեքի արարողությանը

248

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակապով մասնակցում են «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի երրորդ բլոկի ռեակտորի հիմնարկեքի արարողությանը: «Աքքույու»-ն առաջին ատոմային էլեկտրակայանն է, որ կառուցվում է Թուրքիայի տարածքում:

Թուրքիայի Մերսինի նահանգի «Աքքույու» շրջանում ատոմային Էլեկտրակայանի կառուցելու վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել էր դեռևս 2010 թվականին: «Աքքույու» ԱԷԿ-ի նախագիծը ներառում Է 4 Էներգաբլոկ, որոնցից  ամեն մեկի հզորությունը կկազմի 1200 մտ:

Սա առաջին նախագիծն է, որն իրականացվում է «Կառուցի՛ր-տիրի՛ր-շահագործի՛ր» (build-own-operate) ձևաչափով:

Ատոմային էլեկտրակայանի շինարարությունը սկսվել էր 2018-ի ապրիլի սկզբին։ Առաջին ռեակտորի շահագործումը նախատեսված է 2023 թվականին։