Երուսաղեմի հայկական պարտեզի վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են կարևոր հնություններ. Լուսանկարներ

194

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի անշարժ գույքի վարչության պետ, քահանա Բարեթ Երեցյանը հայտնել է, որ Երուսաղեմում Հայկական պարտեզի վերանորոգման աշխատանքների ժամանակ կարևոր հնություններ են հայտնաբերվել, որոնք մանրամասն ուսումնասիրության կարիք ունեն:

Արժեքավոր գտածոներից է մեծ խաչքարը, որը թվագրվում է 12-րդ դարին կամ ավելի վաղ շրջանին: Այն տիպիկ հայկական խաչ է՝ «Տեր Հիսուս, հիշիր» գրությամբ, ներքևում պատկերված է հայկական ծաղկած խաչ, ինչպես նաև խաղողի մոտիվներ:

Հայտնաբերվել է նաև խճանկար, դատելով ոճից՝ հավանաբար բյուզանդական ժամանակաշրջանի: Խճանկարները տեղակայված են շենքերի մնացորդներում, որոնց թվագրումը դեռ պարզ չէ: Հայտնաբերվել են նաև բյուզանդական և (կամ) մամլուքյան ժամանակաշրջանի պղնձե մետաղադրամներ:

Այսպիսով, Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը ցույց է տալիս Երուսաղեմում վաղ հայկական ներկայության և ուխտագնացությունը: