Ադրբեջանական գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանը վերադարձել է Բեյրութ. Լուսանկարներ

178

Ադրբեջանական բանակին կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանը Միջազգային կարմիր խաչի և Լիբանանի արտաքին գործերի նախարարության հետ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունիի հետապնդումների և հետևողական աշխատանքի շնորհիվ ազատ է արձակվել և արդեն գտնվում է Լիբանանում, Ֆեյսուքի էջում հայտնում է Բագրատունին:

Մարալ Նաջարյանը ադրբեջանական գերության մեջ էր հայտնվել արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին:

Լուսանկարները՝ Asbarez.news-ից