Իսրայելում ՀՀ հյուպատոսի պարտականությունները կատարող Նարեկ Ղազարյանը հանդիպել է Երուսաղեմում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսի հետ

376

Մարտի 10-ին Իսրայելի Պետությունում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատրող Նարեկ Ղազարյանը ճանաչողական հանդիպում ունեցավ Երուսաղեմում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոս Ֆիլիպ Հոլի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին օրակարգային մի շարք հարցերի շուրջ: Ն. Ղազարյանը Ֆ. Հոլին ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի շուրջ սեղծված իրավիճակը:

Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակելու շփումները Իսրայելում ՀՀ դեսպանության և Երուսաղեմում Մեծ Բրիտնիայի գլխավոր հյուպատոսության միջև: