Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Դոհայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները եւ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում ու Սիրիայում:
«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել ենք Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները»,-Twitter-ի էջում գրել է Չավուշօղլուն: