Գուտերեշ. Սիրիայի պատերազմը ստիպում է մտածել հակամարտությունների լուծման արդյունավետության վրա

386

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Սիրիայում 10 տարի շարունակվող հակամարտությունը ստիպում է մտածել այն մասին, թե ինչքան արդյունավետ են միջազգային հանրության գործիքները նման հակամարտությունների կարգավորման համար:

«Ակնհայտ է, որ եթե պատերազմը շարունակվում է 10 տարի, ապա միջազգային անվտանգության գործող համակարգը արդյունավետ չէ: Դա մտածելու տեղիք է տալիս շահագրգիռ բոլոր կողմերի համար: Դա վերաբերում է նաև ՄԱԿ-ին՝ ԱԽ-ի հետ միասին, ինչպես նաև միջազգային այլ ինստիտուտներին և մեխանիզմներին»,-ավելացրել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը:

«Այդ մեխանիզմները պետք է թույլ տան ազդել իրավիճակի վրա, եթե այն ձգվում է այդքան երկար ժամանակ: Ցավոք, գործող մեխանիզմները նման հնարավորություն չեն տալիս»,-եզրափակել է Գուտերեշը: