Իրանը նախապատրաստվում է նախագահական ընտրություններին

853

Իրանում սկսվել է հունիսի 18-ին նախատեսված նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը: Գործընթացը տևելու է մինչև մարտի 16-ը: 7 օրվա ընթացքում նախընտրական մրցավազքին միանալ ցանկացողները կարող են ներկայացնել իրենց հայտերը:

Սովորույթի համաձայն՝ Իրանի բնակիչներն առաջին իսկ օրվանից սկսել են նախագահական ընտրություններին մասնակցելու հայտեր ներկայացնել: Ֆորմալ տեսանկյունից՝ նախագահի թեկնածու կարող է դառնալ 18 տարին լրացած ցանկացած մեկը, ով ծագումով իրանցի է և երկրի քաղաքացի, ունի լավ կենսագրությունը, իսլամ է դավանում, բարեպաշտ է, հավատում է հանրապետության հիմքերին, ունի նաև կազմակերպչական հմտություններ:

Կորոնավիրուսի համավարակաի պատճառով այս տարի հայտերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով:

Իրանի նախագահը երկրի ղեկավարից և հոգևոր առաջնորդից հետո երկրորդ ամենակարևոր պաշտոնյան է: Նա պատասխանատու է Սահմանադրության համար, գլխավորում է գործադիր իշխանությունը, նախարարներ նշանակում և նրանց թեկնածությունը հաստատելու համար ներկայացնում Մեջլիսին (խորհրդարան), Մեջլիսի առջև հաշվետու է նախարարների գործունեության համար, Իրանի կառավարության անունից ստորագրում է միջազգային պայմանագրեր և համաձայնագրեր, պատասխանատվություն է կրում բյուջեի պլանավորման և իրականացման համար: