Կատարը, Ռուսաստանը և Թուրքիան պատրաստ են համագործակցել Սիրիայի հարցի շուրջ

844

Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացել է Ռուսաստանի, Թուրքիայի և Կատարի ԱԳ նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Սիրիայի հարցը:

«Մենք հույս ունենք, որ նմանատիպ հանդիպումները պարբերական բնույթ կկրեն և կնպաստեն դրված նպատակների իրականացմանը»,-ասել է Կատարի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ-Թանին:

Նրա խոսքով, հանդիպման ընթացքում երեք երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը շարունակելու, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու և հակամարտությունը քաղաքական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը: