Վրաստանի հարցով ԵԽ նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպումներ է ունենում Զուրաբիշվիլիի և Ղարիբաշվիլիի հետ

387

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդունել է Վրաստանի հարցով Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնին:

Զուրաբիշվիլիից հետո Դանիելսոնին ընդունել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Դանիելսոնը Վրաստան էր ժամանել այսօր: Այցի նպատակն է վերսկսել մարտի 1-ին Շառլ Միշելի նախաձեռնած երկխոսությունը իշխանության և ընդդիմության միջև: