Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը սկսել է իր աշխատանքները

130


Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ից Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը սկսել է իր աշխատանքները, և հետևաբար, ՀՀ մուտքի արտոնագրերի /վիզաների/ դիմումներ Բաղդադում ՀՀ դեսպանությունն Իրաքյան Քուրդիստանից այլևս չի ընդունելու։ Վիզաների դիմումներն Իրաքյան Քուրդիստանից այսուհետ ընդունելու է միայն Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, հեռախոս 0751 927 9793: