Կոսովոն Երուսաղեմում դեսպանություն է բացում

863

Կոսովոն Երուսաղեմում բացել է իր դեսպանությունը՝ դառնալով աշխարհում երրորդ պետությունը ԱՄՆ-ից և Գվատեմալայից հետո, որը իր դիվանագիտական ներկայացուցչությունն է տեղակայում մի քաղաքում, որի կարգավիճակը Իսրայելի և Պաղեստինի հակամարտության գլխավոր հարցերից մեկն է:

Երկիրը, որի բնակչության մեծամասնությունը մուսուլման է, խոստացել էր դեսպանությունը բացել Երուսաղեմում անցած տարի, երբ ԱՄՆ-ի միջնորդությամբ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Իսրայելի հետ:

Պաղեստինի ազատագրության կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ Վասել Աբու Յուսեֆն ասել է, որ Երուսաղեմում Կովոսոjի դեսպանության բացումը հակասում է ՄԱԿ բանաձևերին և ուղղված է «պաղեստինյան հարցի դիրքերի թուլացմանը»:

Դեսպանության պաշտոնական բացման արարողության ասմաթիվը դեռ հայտնի չէ: