Իրանը լրտեսության մեղադրանք է առաջադրել ֆրանսիացի զբոսաշրջիկին

837

Իրանը լրտեսության մեղադրանք է առաջադրել Իրանի տարածքում 10 ամիս առաջ ձերբակալված ֆրանսիացի զբոսաշրջիկ Բենջամին Բրիերին:

Բրիերի փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ լրտեսություն և Իսլամական Հանրապետության դեմ քարոզչություն: Ըստ Բրիերի հարազատների՝ նրան ձերբակալել են այն բանի համար, որ առանց թույլտվության անօդաչու թռչող սարքեր է բաց թողել թուրմենաիրանական սահմանի անապատային տարածքներում:

Նշենք, որ Ֆրանսիայի իշխանությունները հաստատել են Բրիերիի ձերբակալության փաստը՝ նշելով, որ հյուպատոսությունն օգնություն է տրամադրում: