Ադրբեջանն Արցախի պատերազմից հետո սկսել է առաջին մասշտաբային վարժանքները

901

Ադրբեջանի զինված ուժերը սկսել են լայնամասշտաբ օպերատակտիկական վարժանքներ:

«2021թ. մարտական ​​պատրաստության պլանի համաձայն ՝ ադրբեջանական բանակը սկսել է օպերատիվ-մարտավարական վարժանքներ»,-ասված է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Զորավաժություններին ընդգրկված է մինչև 10.000 զինծառայող, մոտ 100 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 հրթիռահրետանային սարքեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչ 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության ԱԹՍ-ներ: