Մեծ Բրիտանիան պատժամիջոցների ցանկում է ներառել Սիրիայի ԱԳ նախարարին

704

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Սիրիայի նկատմաբ պատժամիջոցների ցանկը՝ «Սև ցուցակում» ներառելով Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադին, բարձրաստիճան պաշտոնյաների, գործարարների և զինվորականների:

«Դա արվել է, որպեսզի պարզ հասկացնել տանք, որ նրանք պետք է պատասխանատվությաւն կրեն ռազմական հարցագործությունների համար…. Բրիտանիան կարգելի այդ մարդկանց մուտքը իր երկրի տարածք և կսառեցնի նրանց ակտիվները»,-ասված է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Այդ մարդիկ վարչակարգի հենարանն են, նրանք պատասխանատվություն են կրում սիրիացի ժողովրդի հանդեպ բռնաճնշումների և նրանց տառապանքներից օգուտ քաղելու համար: 10 տարվա բռնությունից մահացել է մոտ կես միլիոն մարդ, 11 մլիլիոնը ստիպված էր հեռանալ իր տնից: Հարձակումներ են իրականացվել կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների, հիվանդանոցների և դպրոցների վրա»,-նշված է հայտարարության մեջ: