Իրանում հայտնված օդանավի անհետացման դեպքի առթիվ քրգործը հարուցվել է օդանավի զավթման հատկանիշներով. ԱԱԾ տնօրենի տեղակալ

438

ՀՀ քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրում գրանցված՝ Իրանում հայտնված օդանավը վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը:

«Քրեական գործը հարուցվել է օդանավի զավթման հոդվածով: Հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի օդանավը վերադարձվի»,- ասաց Հարությունյանը:

Հարցին, թե ինչու է ուշանում ինքնաթիռը, Տիգրան Հարությունյանը նշեց, որ տեխնիկական խնդիրներ կան: