Թուրքիան մտադիր է մինչև ապրիլի 12-ը Սիրիայի Սահմանադրական հանձնաժողովի 6-րդ նիստը անցկացնել

862

Թուրքիայի իշխանությունները մտադիր են մինչև ապրիլի 12-ն Անկարայում ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի գլխավորությամբ Սիրիայի Սահմանադրական հանձնաժողովի 6-րդ նիստը անցկացնել:

«Մենք ուզում ենք, որ Սահմանադրական հանձնաժողովի 6-րդ նիստն անցնի նախքան Ռամադանը»,-ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ այդ հարցը Դոհայում քննարկել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Մենք ճգնաժամի լուծման միակ ճանապարհը տեսնում ենք բանակցությունների միջոցով: Այնպես որ մենք մեծ ջանքեր կներդնենք քաղաքական բաղկացուցիչի վրա: Բացի այդ, մենք պետք է շատ աշխատենք հումանիտար ծրագրերի վրա, որպեսզի Սիրիայում մարդիկ կարողանան ստանալ հումանիտար օգնությունը»,-ասել է Չավուշօղլուն: