Սիրիայի դեսպան. Ընտրությունների հարցը վերաբերում է բացառապես սիրիացի ժողովրդին

767

Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը հայտարարել է, որ իր երկրում նախագահական ընտրությունները վերաբերում են բացառապես սիրիացի ժողովրդին, ընդ որում, իրենց համար նշանակություն չունի, որ Եվրամիությունն արդյունքները չճանաչի, թե ոչ:

«Սիրիայում նախագահական ընտրությունների հարցը վերաբերում է բացառապես սիրիացի ժողովրդին, և ոչ ԵՄ-ը, ոչ էլ մեկ այլ կառույց կապ չունի Սիրիայում ընտրությունների լեգիտիմությունը որոշելու հետ: Դա Սիրիայի ժողովրդի սահմանադրական իրավունքներից մեկն է, և այդ պատճառով մեզ համար նշանակություն չունի, թե արդյոք ԵՄ-ը կընդունի արդյունքները, թե ոչ: Մեզ անհանգստացնում է միայն սիրիացի ժողովրդի մասնակցությունը, այնպես որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իր ձայնը տա և իրացնի երկրի ճակատագիրը սահմանելու իրավունքը»,-ասել է դեսպանը:

Նշենք, որ Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2021թվականի ընթացքում, հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ: Ըստ գործող օրենսդրության՝ դրանք կարող են տեղի ունենալ ապրիլի 16-ից մայիսի 16-ը ընկած ժամանակահատվածում: