Ալիևը հրահանգել է Արցախի օկուպացված տարածքների հուշարձանների վրայից ջնջել հայկական գրությունները

1054

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամայել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում գտնվող հուշարձանների վրայից ջնջել հայկական գրությունները, Twitter-ում գրել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:

«Ադրբեջանի բռնապետը անձամբ է հրամայում ջնջել հայկական հետքերը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներից: Ալիևի վարչակարգի ռազմական հանցագործությունները շարունակվում են ամբողջ ծավալով»,-գրել է Բալայանը:

Նշենք, որ նախօրեինը Ալիևը կնոջ՝ ՄԵհրիբան Ալիևայի հետ այցելել էր օկուպացված Հադրութ: Նկարներից երևում են, որ եկեղեցիներից հանել են խաչերը: