Իրանի ԱԳ նախարարը կայցելի Թուրքիա

401

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը մարտի 19-ին կայցելի Թուրքիա: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ը:

Այցի շրջանակում քննարկվելու են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Բանակցությունների օրակարգում են լինելու նաև տարածաշրջանային հարցեր:

Ըստ դիվանագիտական աղբյուների՝ Զարիֆը հանդիպումներն անցկացնելու է Ստամբուլում: