Էրդողանը՝ Բայդենին. «Պուտինի մասին այդ խոսքերը պետության ղեկավարին հարիր խոսքեր չեն»

449

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռակա բանավեճին: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Նշենք, որ Բայդենը Պուտինին մարդասպան էր անվանել, իսկ Պուտինն իր հերթին առողջություն էր ցանկացել Բայդենին: 

Էրդողանը, լրագրողներին տված հարցազրույցում հաջակցություն ՌԴ ղեկավարի, ասել է. 

«Պարոն Բայդենի՝ Պուտինի մասին այդ խոսքերը պետության ղեկավարին հարիր խոսքեր չեն և մի պետության ղեկավարի կողմից Ռուսաստանի նման պետության ղեկավարի հասցեին այդպիսի արտահայտություն անելը չի կարող ընդունելի լինել»: 

Ըստ Էրդողանի՝ Պուտինը Բայդենին խելամիտ և շատ բարեկիրթ պատասխան է տվել: 

Հիշեցնենք, որ մարտի 17-ին ABC հեռուստաընկերության եթերում ԱՄՆ նախագահը դրական է պատասխանել լրագրողին այն հարցին, թե արդյոք Բայդենը կարծո՞ւմ է, որ Պուտինը մարդասպան է: Նույն օրը պաշտոնական Մոսկվան հայտարարեց՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին կանչում է Մոսկվա, բայց ընդգծեց, որ խոսքը ոչ թե հետ կանչելու, այլ խորհրդակցություններին մասնակցելու մասին է: Հաջորդ օրը Պուտինն անձամբ արձագանքեց Բայդենի հայտարարությանը՝ ասելով, թե նրան առողջություն է ցանկանում: Ավելի ուշ Պուտինը  ԱՄՆ նախագահին առաջարկել է շարունակել բանավեճն ուղիղ եթերում, որը սակայն վերջինիս հրաժարվել է ընդունել: