Թուրքիան 17 ամսվա մեջ առաջին անգամ հարվածներ է իրականացրել Սիրիայում

1011

Թուրքիայի զինված ուժերը մարտի 21-ի գիշերը 17 ամսվա մեջ առաջին անգամ հարվածներ է իրականացրել Սիրիայի հյուսիսում, որը գտնվում է քուրդ աշխարհազորայինների վերահսկողության տակ:

«Թուրքական կործանիչները հարվածել են «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» դիրքերի ուղղությամբ: Օդային հարվածները հաջորդել են քրդական ուժերի, թուրքական զինված ուժերի և Սիրիայի բանակի միջև թեժ բախումներին»,-ասվում է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնի (SOHR) տարածած հաղորդագրության մեջ:

«Ծանր մարտերը շարունակվել են վերջին 24 ժամում: Թուրքական ուժերը դժվարությունների առաջ են կանգնել, երբ քրդական ուժերը ոչնչացրել էին թուրքական տանկը»,-հայտնել է կենտրոնը: