Իրանը Սաուդյան Արաբիային երկխոսության կոչ է արել

855

Իրանը Սաուդյան Արաբիային երկխոսության կոչ  է արել՝ չնայած Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդում վերջերս հնչած հակաիրանական հայտարարություններին, Twitter-ում գրել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

«Սաուդյան Արաբիան կազմակերպության անվան տակ հակաիրանական հայտարարություն է տարածել: Սակայն Իրանը, հետևելով Կատարի Էմիրի ուղերձին, որը Թեհրանին էր փոխանցվել այդ երկրի ԱԳ նախարարի կողմից, ընդգծում է տարածաշրջանային երկխոսության անհրաժեշտության մասին»,-գրել է Խաթիբզադեն՝ ընդգծելով, որ Մերձավոր Արևելքն այժմ առավել քան երբևէ երկխոսության և ներառական համաձայնագրերի կնքման կարիք ունի: