ԵՄ-ում Վրաստանի դեսպանը հրաժարական է տվել

330

Բելգիայի թագավորությունում, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական Միությունում Վրաստանի առաքելության ղեկավար Նատալյա Սաբանաձեն հրաժարական է տվել:

«Մի քանի ամիս անց կլրանա 8 տարին, ինչ ես Վրաստանը ներկայացնում են Բրյուսելում և ղեկավարում եմ մեր առաքելությունը Եվրոպական Միությունում: Դա ինձ համար մեծ պատիվ էր և պատասխանատվություն: Դա առաքելություն էր՝ լի հաջողություններով և մարտահրավերներով՝ մասնագիտական և բարոյական: Այսօր ժամանակն է այս էջը թերթելու: Ես հրաժարականի դիմում գրելու որոշում եմ կայացրել, որը նախարարը բավարարել է»,-հայտնել է Սաբանաձեն:

«Վրաստանի եվրոպական ապագան նպատակ է, որի համար ես միշտ կպայքարեմ: Ես հավատում եմ այդ նպատակին: Ես հավատում եմ ոչ նրա համար, որ ԵՄ-ին անդամակցությունը համախտանիշ է, այլ այն պատճառով, որ դա միակ միջոցն է պահպանելու մեր ազատությունը և արժանապատվությունը»,-գրել է վրաց դիվանագետը: