Իրաքում հայտնաբերվել է կորած ցեղի 643 ներկայացուցիչների եղբայրական գերեզմանը

734

Իրաքում հայտնաբերվել է «եղբայրական գերեզման», որում 643 քաղաքացիական անձինք են թաղված եղել։ Գերեզմանը գտնվում է Իրաքի Անբար նահանգի Էլ –Ֆալուջա քաղաքից 5 կմ հեռավորության վրա։

Ամենայն հավանականությամբ մասսայական սպանդը տեղի է ունեցել 2016թ․ -ին, երբ երկրի այս տարածքը գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ։ Երկրի իշխանությունները ենթադրում են, որ մահացածները «ալ-մուհամդա» ցեղի ներկայացուցիչներն են․ այն ժամանակ այդ ցեղի ներկայացուցիչները բոլորը միաժամանակ անհետացել էին և ոչ ոք որևէ տեղեկություն չուներ նրանց մասին։

ԻՊ-ի զինյալները 2014թ․ զավթել էին Իրաքի տարածքի շուրջ մեկ երրորդը։ 2014թ․ հունիսին նրանք գրավեցին Իրաքի երկրորդ ամենախոշոր քաղաքը՝ Մոսուլը՝ այն հայտարարելով իրենց «խալիֆաթի» մայրաքաղաք։ Իրաքի իշխանությունները միջազգային աջակցությամբ 2015թ․ մեծամասշտաբ պայքար սկսեցին ահաբեկիչների դեմ, իսկ 2017թ․ դեկտեմբերին Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին հայտարարեց, որ երկիրը լիովին ազատագրվել է ԻՊ-ից։