Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, գտնվել են: Sputnik Արմենիային այս մասին տեղեկացրել են ՀՀ ՊՆ–ից։
«Զինծառայողները ողջ են»,- նշեցին ՊՆ–ից։
Զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է, այս պահին իրականացվում են աշխատանքներ՝ նրանց տարհանելու ուղղությամբ:
Ինչ վերաբերում է նրանց առողջական վիճակին, առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ որ մարտի 21-ին խիստ ձնաբքի պայմաններում ՀՀ ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետն անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։