ԱՄՆ դեսպանն Անկարայից պահանջել է հրաժարվել C-400-ներից

518

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդը հայտարարել է, որ Անկարան պետք է ձեռնպահ մնա ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելուց, հակառակ դեպքում Անկարայի նկատմամբ կկիրառվեն լրացուցիչ պատժամիջոցներ:

2020թ. դեկտեմբերին ԱՄՆ-ը պատժամիջոց էր կիրառել Թուրքիայի  պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրի նկատմամբ Ռուսաստանից C-400 գնելու համար:

ԱՄՆ-ում բազմիցս են իրենց մտահոգությունը հայտնել կապված Թուրքիայի կողմից C-400 ձեռքբերման հետ, քանի որ ըստ նրանց՝ Ռուսաստանը դրանք կարող է կիրառել F-35 կործանիչների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար: Բացի այդ, Պենտագոնում հայտարարել են, որ Թուրքիան պետք է Ռուսաստանին վերադարձնի համալիրները, եթե Անկարան ցանկանում է ԱՄՆ-ից ստանալ Patriot համալիրներ: