Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կվերադառնա Վրաստան՝ քաղաքական ճգնաժամից ելք գտնելու համար

247

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Վրաստանի հարցով ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը վերադառնալու է Վրաստան՝ մասնակցելու երկրի քաղաքական ճգնաժամը կարգավորելու գործընթացին: Այս մասին Twitter-ում գրել է Շառլ Միշելը:

«Ամփոփել ենք առաջընթացի արդյունքները, որոնց հասել են Վրաստանում Դանիելսոնի միջնորդությամբ: Եկել է Վրաստանի քաղաքացիների շահերից բխող անհրաժեշտ փոխզիջումներ անելու ժամանակը: Ներկայացուցիչը կվերադառնա Վրաստան՝ միջորդությունը շարունակելու համար»,-գրել է Միշելը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է Եվրոպայի խորհրդի նախագահի որոշումը: «Դա պարզ նշան է, որ ԵՄ-ը ոչ մի տեղ չի գնում»,-Twitter-ում գրել է Զուրաբիշվիլին:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին անարդյունք էր ավարտվել  Դանիելսոնի միջնորդությամբ Թբիլիսիում կայացած Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև ԵՄ-ի միջնորդությամբ տեղի ունեցող բանակցությունները: